Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԲԿՄԱ-ն՝ սուպերգավաթակիր

ԲԿՄԱ-ն՝ սուպերգավաթակիր
27.07.2014 | 13:57

Ռուսաստանի սուպերգավաթը վիճարկեցին Մոսկվայի բանակայիններն ու «Ռոստով» ֆուտբոլային ակումբը: Սպասվում էր, որ կազմի հետ նկատելի պրոբլեմներ ունեցող ռոստովցիները չեն կարողանալու լուրջ դիմադրություն ցույց տալ երկրի չեմպիոններին: Մասամբ դա այդպես էլ է եղավ: Ի վերջ հաղթանակը տոնել է ԲԿՄԱ-ն՝ հաղթելով 3:1 հաշվով: Իհարկե, սրանում էական դեր է ունեցել և այն, որ մրցակցի երկու խաղացող դաշտից հեռացվել են կոպիտ խաղի պատճառով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ